Մայքլ Քամբեք. Բաքվի ռազմավարությունը նման է Քադդաֆիի վերջին տարիների քաղաքականությանը

Մայքլ Քամբեք. Բաքվի ռազմավարությունը նման է Քադդաֆիի վերջին տարիների քաղաքականությանը

PanARMENIAN.Net - Հայաստանում և Ադրբեջանում համապետական ընտրությունների առաջ, ինչպես նաև տարածաշրջանում որևէ պաշտոնյայի ներկայաության ժամանակ հայ-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումներն ու դիվերսիաները նոր չեն:

Երկու երկրներում նախագահական ընտրությունների հետո այդ հարցում որևէ փոփոխություն Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը չի ակնկալում, եթե, իհարկե, Բաքվում սպասվողը կարելի է ընտրություն համարել.

«Բաքուն ռազմավարական դիրքորոշում չունի: Իրենք այդ, այսպես ասած, դիրքորոշմամբ միայն ավելի են համախմբում հայերին` ոչինչ ավելի: Իհարկե, դա իրենց ռազմավարական հետաքրքրությունների մեջ չի մտնում, ինչպես չէր մտնում հայ սպային կացնահարած Սաֆարովի ազատ արձակումն ու հերոսացումը: Նույնը Բաքվում Եվրատեսիլ կազմակերպելու միտքն էր, նույնն է նաև հիմա` լավագույն գրողի նկատմամբ նման քայլերը ևս նրանց շահերից չեն բխում»,- PanARMENIAN. Net- ի թղթակցի հետ զրույցում ասաց Մայքլ Քամբեքը:

Նա նկատեց, որ այս ամենը ամբողջ աշխարհը տեսնում է:

«Այս ռազմավարությունը, որ Բաքուն է որդեգրել համապատասխանում է Քադդաֆիի վերջին տարիների քաղաքականությանը: Դա ռազմավարություն չէ, դա ամպագոռգոռ հաղորդակցություն է»,- նկատեց Մ. Քամբեքը:

Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության գլխավոր քարտուղարը կարծում է , որ Ղարաբաղյան հակամարտության լուծումը 1 մլն. դոլարանոց հարց է:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---