18 փետրվարի 2013 - 09:21 AMT
Ավանում քվեատուփի վրա անցք կա. Ր. Հովհաննիսյանի վստահված անձն էլ դժգոհություններ ունի

Առավոտյան 08:45-ին Ավան համայնքի 1/6 ընտրատեղամասում» Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ դիտորդն արձանագրել է, որ կնքված քվեատուփի տակի հատվածում ճեղք կա, որից հնարավոր է քվեաթերթիկ մտցնել։ Հանձնաժողովի նախագահը պարզաբանել է, որ տուփը հանձնաժողովի բոլոր անդամները ստուգել են և կնքել, և հնարավոր է, որ մյուս տեղամասերում էլ նման տուփեր լինեն։

Նույն տեղամասում Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձը դիտորդին հայտնել է, որ հանձնաժողովn իրեն աշխատելու հնարավորություն չի տալիս, մասնակից չի դարձնում ընտրական գործընթացին և որևէ տեղեկություն չեն տրամադրում: