18 փետրվարի 2013 - 13:03 AMT
Սիրիայում առևանգել են Հոմերոսի «Ոդիսևսի» խճանկարները

Սիրիայի հյուսի-արևելքում ապօրինի պեղումների ժամանակ հայտնաբերվել է 18 հնագույն խճանկար, որտեղ պատկերված են սյուժեներ Հոմերոսի «Ոդիսևսից»: Այդ մասին Սիրիայի մշակույթի նախարար Լուբանա Մուշավեխը պատմել է «Տիշրին» թերթին տված հարցազրույցում:

Ըստ նախարարության, արվեստի նմուշները գտնվում են Լիբանանի հետ սահմանում, այլ մանրամասներ հայտնի չեն: Նա նշել է, որ երկրում կա «10 հազար պատմավայր», որոնց պահպանումը մեծ խնդիրների հետ է կապված: Մեծ սպառնալիք են հատկապես ապօրինի պեղումները: Ընդ որում, Մուշավեխը նշել է, որ թանգարանները լավ են պաշտպանվում: