18 փետրվարի 2013 - 16:35 AMT
Մայա Փանջիկիձե. ԱՄՆ կոնգրեսակնները իրազեկ չեն Վրաստանի իրադարձությունների մասին

Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն հայտարարել է, որ Ներկայացուցիչների պալատի չորս անդամների նամակը, հասցեագրված պետքարտուղար Ջոն Քերիին, որով կոչ է արվում «ողջ դիվանագիտական ռեսուրսն» օգտագործել Վրաստանում ծագած «ճգնաժամի» հաղթահարման համար, հավանաբար անբավարար տեղեկատվության արդյունք է: Նա հրավիրել է կոնգրեսականներին Վրաստան՝ տեղում ծանոթանալու երկրում տիրող իրավիճակին, հայտնում է Գրուզիա օնլայնը: