16 սեպտեմբերի 2005 - 12:39 AMT
ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՔ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ Է ՆՎԻՐԱԲԵՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը նախօրեին երեք համակարգիչ է նվիրաբերել Հայաստանի գլխավոր դատախազությանը: Այս մասին PanARMENIAN.Net գործակալությանը տեղեկացրել են Երեւանում ԱՄՆ դեսպանությունից: Տեխնիկայի հանձնման արարողությանը ներկա էր ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության պետի տեղակալ եւ թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ` Մարսել Մաթեւոսյանը, որն էլ եւ ստորագրեց դրամաշնորհային պայմանագիրը: