18 փետրվարի 2013 - 17:37 AMT
Արծրուն Հովհաննիսյան. Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում իրավիճակը խաղաղ է

Չնայած ԼՂՀ-Ադրբեջան սահմանին իրավիճակի աննախադեպ լարվածությանն ու հակառակորդի դիպուկահարների ակտիվությանը Հայաստան-Ադրբեջան սահմանին իրավիճակը կայուն է:

Հատկապես Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում իրավիճակն այս պահին խաղաղ է: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Սահմանամերձ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն էլ PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ կրակոցներ չկան` խաղաղ օր է: «Սահմանին էլ է խաղաղ, առանց միջադեպերի, ընտրության ընթացքն էլ: Արտակարգ որևէ դեպք չի գրանցվել», - ասաց նա: