18 փետրվարի 2013 - 20:07 AMT
«Սպիտակաձյունիկը» դարձավ «Գոյա» մրցանակաբաշխության հաղթողը

Երեկ՝ փետրվարի 17-ին, կայացել է «Գոյա» իսպանական կինոակադեմիայի մրցականաբաշխությունը: Արդյունքում, տրիումֆատոր է դարձել «Սպիտակաձյունիկը» սև ու սպիտակ ժապավենը, որը հաղթել է 10 նոմինացիաներում: Մրցանակաբաշխության հիմնական ֆավորիտներից էր «Անհնարինը» ֆիլմ-աղետը, որն արժանացավ լավագույն ռեժիսուրայի համար մրցանակի, ինչպես նաև հաղթեց մի քանի տեխնիկական կատեգորիաներում:

Երեք մրցանակ ստացավ «Տեդ Ջոնսն ու լքված քաղաքը 3D» մուլտֆիլմը (լավագույն ադապտացված սցենարի, սկսնակ-ռեժիսորի ու անիմացիոն ֆիլմի համար). Լավագույն եվրոպական ֆիլմ է ճանաչվել «1+1» տրագիկոմեդիան, լատինոամերիկյան ժապավենների մեջ լավագույնը ճանաչվեց «Խուանը՝ կուբայական զոմբիների ոչնչացնողը»:

Հիմնական հաղթողների ցանկն այսպիսինն է.

Լավագույն ֆիլմ՝ «Սպիտակաձյունիկը»

Լավագույն ռեժիսոր՝ Խուան Անտոնիո Բայոնա («Անհնարինը»)

Լավագույն դերասան՝ Խոսե Սակրիստան

Լավագույն դերասանուհի՝ Մարիբել Վերդու («Սպիտակաձյունիկը»)

Լավագույն օրիգինալ սցենար՝«Սպիտակաձյունիկը»

Լավագույն ադապտացված սցենար՝«Տեդ Ջոնսն ու լքված քաղաքը 3D»

Երկրորդ պլանի լավագույն դերասան՝ Խուլիան Վիլյագրան «Խումբ 7-ը»

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի՝ Կանդելա Պենյա («Ատրճանակ ամեն ձեռքում»)

Լավագույն օպերատորական աշխատանք՝«Սպիտակաձյունիկը»

Լավագույն հատուկ էֆեկտներ՝ «Անհնարինը»

Լավագույն կոստյումներ՝«Սպիտակաձյունիկը»

Լավագույն մոնտաժ՝ «Անհնարինը»

Լավագույն երաժշտություն՝«Սպիտակաձյունիկը»

Լավագույն երգ՝«Սպիտակաձյունիկը»