18 փետրվարի 2013 - 20:07 AMT
Ջոն Հեֆերնը հանդիպել է Տիգրան Մուկուչյանի հետ

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հանդիպել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ:

«ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը հանդես կգա համապատասխան գնահատականով: Վաղ է ընտրախախտումների մասին խոսել, տեսնենք, թե ինչպես կավարտվեն ընտրությունները: ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի դիտորդները հանդես կգան հայտարարությամբ»,- նշել է նա:

Հեֆերնի խոսքով, իրենք շարունակում են հետևել ընտրական գործընթացներին.« Մուկուչյանը հավաստիացրել է, որ բոլոր խախտումներով կիրականցվեն հետաքննություններ, և մեղավորները կպատժվեն»: