Ա.Աշոտյան. Իշխանությունը կատարեց նորագույն պատմության լավագույն ընտրությունը կազմակերպելու խոստումը

Ա.Աշոտյան. Իշխանությունը կատարեց նորագույն պատմության  լավագույն ընտրությունը կազմակերպելու խոստումը

PanARMENIAN.Net - Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ «Մենք վաղուց արժանի էինք նման ընտրությունների»:

Ըստ Աշոտյանի, իշխանությունները կատարեցին նորագույն պատմության մեջ լավագույն ընտրություններ կազմակերպելու իրենց խոստումը:

«Եղան ահազանգեր, որոնց մի մասը ուսումնասիրվեց և հերքվեց տեղում, մնացած ահազանգերը ևս ուսումնասիրության և օրինական ընթացքի ենթակա են: Ժողովրդավարությունը գործընթաց է, մշակույթ, որը հետևողականորեն պետք է խնամվի և զարգացվի մեր երկրում»,- գրել է ՀՀԿ-ական նախարարը:

Այս ընտրոությունները, շարունակել է նա, Հայաստանում ժողովրդավարության էվոլյուցիոն զարգացման մեջ իրականում թռիչքաձև և բեկումնային են. «Ի գործ, իշխանություններ»:

Նշենք, որ ՀՀ նախագահի թեկնածումերը 7-ն են` Հրանտ Բագրատյանը, Պարույր Հայրիկյանը, Րաֆֆի Հավհաննիսյանը, Արման Մելիքյանը, Անդրիաս Ղուկասյանը, Սերժ Սարգսյանը և Վարդան Սեդրակյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---