«Ժառանգություն». Փորձում են անվավեր դարձնել Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները

«Ժառանգություն». Փորձում են անվավեր դարձնել Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը նախընտրական շտաբը ունի 42 ընտրատեղամասի տվյալները, որոնք, «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի խոսքով, տարօրինակորեն չեն համընկնում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքների հետ:

«42 տեղամասերի արդյունքներով՝ առկա է Րաֆֆի Հովհաննիսյանին և Սերժ Սարգսյանին կողմ տված 27 902 ընդհանուր ձայն, որից 19 057-ը Րաֆֆի Հովհաննիսյան կամ 68%, իսկ մնացածը՝ Սերժ Սարգսյան կամ 32%»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հովսեփ Խուրշուրդյանը:

Արդյունքները ստացվել են հետևյալ ընտրատեղամասերից. թիվ 4/11, 26, 13/33, Վանատուրի 6-րդ դպրոց, Արմավիրի Մայիսյան գյուղ, Գյումրիի թիվ 18 դպրոց, Աջափնյակի թիվ 100 դպրոց, Գյումրիի թիվ 20 դպրոց, 4/11, 5/23, 10/22, 35/10, 40/43, 34/15, 35/36, 35/34, 34/19, 34/09, 41/23, 4/17, 35/33, 35/35, 34/08, 35/19, 34/10, 34/21, 34/16, 35/22, 34/04, 35/38, 35/40, 35/23, 33/63, 33/74, 35/36, 34/39, 34/06:

«Մենք ունենք հստակ տեղեկատվություն, որ հրահանգվել է բոլոր ընտրատեղամասերի նախագահներին, այնտեղ, որտեղ հաղթում է Րաֆֆի Հովհաննիսյանը, առայժմ չտրամադրել արձանագրությունները: Մյուս տեղամասերում փորձում են անվավեր դարձնել Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները: 600 ձայն են գողացել 6/16 ըտրատեղամասում: Զեյթունի 3/25 տեղամասում մինչև այժմ չի բացվել քվեատուփը»,- ասաց նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---