19 փետրվարի 2013 - 01:22 AMT
Սերժ Սարգսյանը ստացել է ձայների 64,65%-ը, Րաֆֆի Հովհաննիսյանը` 31,17%. 159 տեղամասերի տվյալները

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է նախագահական ընտրությունների նախնական տվյալների հրապարակումը: 01:00-ի տվյալներով, մշակվել են 1988 տեղամասերից 159-ի տվյալները: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

Հրանտ Բագրատյանը ստացել է 1,83% (1727)

Պարույր Հայրիկյանը` 1,06% (996)

Րաֆֆի Հովհաննիսյանը` 31,17% (29 393)

Անդրիաս Ղուկասյանը` 0,48% (448)

Արման Մելիքյանը` 0,20% (187)

Սերժ Սարգսյանը` 64,65% ( 60 968)

Վարդան Սեդրակյանը` 0,62% (684):