Սերժ Սարգսյանի ընտրական շտաբը կիսում է Րաֆֆի Հովհաննիսյանի արտահայտած մտքերը

Սերժ Սարգսյանի ընտրական շտաբը կիսում է Րաֆֆի Հովհաննիսյանի արտահայտած մտքերը

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբի պետի տեղակալ Դավիթ Հարությունյանն արձագանքել է մեկ այլ թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի՝ այսօր մամուլի ասուլիսի ժամանակ արած հայտարարությանը:

«Մեծապես կիսում ենք Րաֆֆի Հովհաննիսյանի արտահայտած մտքերը: Իսկապես, այս ընտրություններում հաղթել է Հայաստանի ժողովուրդը, հաղթել է այն ճանապարհը, որով բոլորս միասին ջանում ենք առաջ տանել մեր հայրենիքը: Այո, այս ընտրություններում հաղթողներ ու պարտվողներ չկան. հաղթել է հավատը Հայաստանի ապագայի նկատմամբ: Շատ ժամանակ չի մնացել 2013 թվականի նախա-գահական ընտրությունների ամփոփման համար: Պարզապես հարկավոր է առանց շտապողականության և շահարկումների ավարտել գործընթացը, հաշվի նստել ժողովրդի կամքի հետ, ընդունել արդյունքները և շարժվել առաջ: Վստահ եմ՝ այսպես մենք միասին պատմություն կկերտենք, մեր պետության հաղթանակի պատմությունը»,- ասված է Դավիթ Հարությունյանի տարածած հաղորդագրության մեջ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ ինքը հարգում է իր բոլոր մրցակիցներին, հատկապես Սերժ Սարգսյանին: «Նա պատմության գրքերում կմնա: Նա առաջին նախագահն է 20 տարվա ընթացքում, որ այսօր պետք է ընդունի, որ ժողովուրդը հաղթել է, հայ ժողովուրդը ազգ է դարձել: Ոչ թե Րաֆֆին է հաղթել ու Սերժը պարտվել, այլ հաղթել է հայ ժողովուրդը: Տեխնոլոգիաներն ու էքզիտ փոլերն իրենց հերթին, բայց հայ ժողովուրդն այսօր խոսել է բոլոր մարզերում, և շատ հստակ է խոսում ու ասում է, որ սա իր երկիրն է»,- ասել էր Րաֆֆի Հովհաննիսյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---