17 սեպտեմբերի 2005 - 10:30 AMT
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԲԱՐՈՆՈՒՀԻ ՔԵՐՈԼԱՅՆ ՔՈՔՍԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ ՄԵԴԱԼՈՎ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին հրամանագիր է ստորագրել հայ-բրիտանական կապերի ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաեւ բազմամյա մարդասիրական բեղմնավոր ու անձնվեր գործունեության համար Մեծ Բրիտանիային եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսին Մխիթար Գոշի մեդալով պարգեւատրելու մասին, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը: Կայացած հանդիպման ընթացքում բարոնուհի Քոքսին հանձնելով մեդալը` Ռ.Քոչարյանը բարձր է գնահատել նրա հետեւողական եւ նպատակասլաց գործունեությունը: Քերոլայն Քոքսը «Ուխտագնացություն դեպի Արցախ» առաքելության շրջանակում 60-րդ անգամ է այցելում Լեռնային Ղարաբաղ: Նա ՀՀ նախագահին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից ստացած իր տպավորությունները: Բարոնեսա Քոքսը նշել է, որ իր յուրաքանչյուր այցից հետո Հայաստան եւ ԼՂՀ` առաջընթացն ակնառու է: Ք.Քոքսի խնդրանքով` Ռ.Քոչարյանը անդրադարձել է Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը եւ ներկայացրել է ղարաբաղյան խնդրի կարգավորման ներկա ընթացքը: