Անդրիաս Ղուկասյանն այսօր կդադարեցնի հացադուլը

Անդրիաս Ղուկասյանն այսօր կդադարեցնի հացադուլը

PanARMENIAN.Net - Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը կդադարեցնի հացադուլը այսօր ժամը 16:00-ին: Այդ մասին PanARMENIAN.Net –ի թղթակցին հայտնեց նրա շտաբի պատասխանատու Արմեն Գրիգորյանը: Ներկայումս Ղուկասյանի առողջական վիճակը կայուն է, և նա պատրաստվում է միանալ քաղաքացիական շարժմանը հացադուլը դադարեցնելուց հետո:

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը հացադուլ էր հայտարարել քարոզարշավի առաջին օրը՝ հունվարի 21-ին: Նա պահանջում էր անվավեր ճանաչել գործող նախագահի թեկնածության գրանցումը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---