19 սեպտեմբերի 2005 - 09:11 AMT
ԷԴԻՆԲՈՒՐԳՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԻՆԱԳԻԾԸ
Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգի քաղաքային խորհրդարանում Հայոց ցեղասպանության օրինագծի քննարկման հեռանկարը ակտիվության է դրդել Մեծ Բրիտանիայի թուրքական դիվանագիտական ներկայացուցիչնեին: Քաղխորհրդի ղեկավար, լեյբորիստական կուսակցության անդամ Դոնալդ Անդերսոնը թուրքական դեսպանատանը հղած նամակում նշել է, որ ինքն ուսումնասիրել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերը եւ որեւէ կասկած չունի, որ կատարվածը եղել է ցեղասպանություն: Ցեղասպանության ճանաչումը կանխելու համար շտապ Էդինբուրգ են մեկնել Լոնդոնում թուրքական դեսպանատան աշխատակիցները: Օրինագծին ընդդիմանում է քաղխորհրդի պատգամավորների պահպանողականների թեւը, հաղորդում է թուրքական «Հյուրիեթ» թերթը: