Շարմազանով. Մենք գնալու ենք միավորման ճանապարհով

Շարմազանով. Մենք գնալու ենք միավորման ճանապարհով

PanARMENIAN.Net - Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նախօրեին անցկացված ընտրությունները ժողովրդավարական է որակում և հերքում է, թե դրանք անցկացվել են վախի մթնոլորտում։

«Հայաստանում այլևս անհերքելի փաստ է ժողովրդավարական ընտրությունների անցկացումը, և այդ իմաստով սրանք գալիս են ևս մեկ անգամ վերահաստատելու, որ իշխանությունը ունի քաղաքական կամք, և այս ընտրությունները իրենց որակով հավակնում են լինել լավագույնը», - հայտարարել է Շարմազանովը։

Անդրադառնալով ապագայում մյուս թեկնածուների հետ համագործակցության եզրերի հավանականությանը՝ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է. - «Նախ ասեմ, որ հանրապետության նախագահը արդեն հանդես է եկել ուղերձով, որտեղ պարոն նախագահը շնորհակալություն հայտնեց բոլոր մրցակիցներին և ասաց, որ իր համար մեծ պատիվ էր մրցակցել Րաֆֆի Հովհաննիսյանի, Հրանտ Բագրատյանի և Պարույր Հայրիկյանի հետ։ Եվ նա շատ դա բարձր գնահատեց, շնորհակալություն հայտնեց բոլոր իր մրցակիցներին, մեր հասարակությանը, և մենք գնալու ենք ոչ թե Հայաստանը բաժան-բաժան անելու ճանապարհով, այլ մենք գնալու ենք Հայաստանը ավելի ուժեղացնելու, ավելի հզորացնելու, ավելի հանդուրժողականություն քարոզելու և միավորման ճանապարհով»։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---