Ֆրանսիայում նշել են ղարաբաղյան շարժման 25-ամյակը

Ֆրանսիայում նշել են ղարաբաղյան շարժման 25-ամյակը

PanARMENIAN.Net - Փետրվարի 15-ին ֆրանսիական Բուկ-Բել-Էր քաղաքում՝ Կաբրի-Կալա, Պեն-Միրաբո և Սեպտեմ քաղաքների հայկական մշակութային միությունների և Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված ղարաբաղյան շարժման 25-ամյակին:

Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչության հաղորդագրության համաձայն՝ «Արցախի բացահայտում» խորագիրը կրող միջոցառմանը ներկա էին Բուկ-Բել-Էրի քաղաքապետը, քաղաքային և շրջանային խորհուրդների անդամներ, քաղաքը ներկայացնող խորհրդարանականներ, տեղի հայկական համայնքի անդամներ:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչության կողմից պատրաստված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին ֆրանսալեզու վավերագրական ֆիլմ: Երեկոյի ընթացքում կայացավ «Արցախ. հայ արվեստների և ավանդույթների պարտեզ» գրքի շնորհանդեսը: Մասնավորապես ելույթով հանդես եկան գրքի համահեղինակներ պրոֆեսորներ Պատրիկ Դոնաբեդյանը և Տիգրան Կույումջյանը, ովքեր խոսեցին ղարաբաղյան արվեստի եվ մշակույթի մասին: Հանդիպումն ավարտվեց Ադրբեջանի և Ղարաբաղի միջև հակամարտությանը վերաբերող հարցերի քննարկմամբ, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---