Ր. Հովհաննիսյանը ժողովրդի հաղթանակն ընդունելու համար Ս. Սարգսյանին մինչև վաղը ժամանակ է տալիս 19 փետրվարի 2013 - 17:43 AMT PanARMENIAN.Net - «Ես Հայաստանի Հանրապետության ընտրված նախագահն եմ: Ես երբեք պաշտոնների չեմ ձգտել, բայց դա այդպես է»: Այս հայտարարությամբ սկսեց լրագրողների հետ հանդիպումը «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Եվ չնայած որ նախապես մամուլի ասուլիս էր հայտարարված, բացի լրագրողներից Ազատության հրապարակում են նաև Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրները: Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին մինչև վաղը ժամը 5-ը ժամանակ տվեց ընդունելու, խոստովանելու իր սխալը ժողովորդի և ՀՀ օրենքների առաջ: «Այդ դեպքում նա ներում կստանա հայ ժողովրդի անունից»,-ասաց Հովհաննիսյանը: «Ժողովորդը հաղթել է և դա բոլորը գիտեն: Ես հույս ունեմ, որ Սերժ Սարգսյանը կհանդիպի ինձ հետ և կսեղմի իմ ձեռքը ու կընդունի իմ և ժողովրդի հաղթանակը»: Եթե մինչև վաղը դա տեղի չունենա, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաք է հրավիրում Ազատության հրապարակում և գնալու է ոչ թե մինչև վերջ, այլ մինչև հաղթանակ: Նա նաև տեղեկացրեց, որ հնարավոր է՝ դիմի դատարան պահանջելով ձայների վերահաշվարկ: Ավելացնենք, որ Րաֆֆի Հովհաննսիյանը լրագրողների հետ հանդիպել է այն վայրում, որտեղ 2 տարի առաջ հացադուլ էր անում: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |