Վրաստանի ԱԳՆ. Բոլորը պետք է լավ հարաբերություններ ունենան բոլորի հետ, Վրաստանի նախապատվությունները չեն փոխվել

Վրաստանի ԱԳՆ. Բոլորը պետք է լավ հարաբերություններ ունենան բոլորի հետ, Վրաստանի նախապատվությունները չեն փոխվել

PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետը երբեք չի ասել, թե Վրաստանն ու Հայաստանը նույն նախապատվություններն ունեն արտաքին ոլորտում: Այդ մասին Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն հայտարարել է այն բանից հետո, երբ խորհրդարանական փոքրամասնության հետ հանդիպմանը պատգամավոր Նուգզար Ցիկլաուրին հարցրել է նախարարին, արդյոք վերջինս կիսում է վարչապետ Իվանիշվիլիի այն կարծիքը, որ Հայաստանը պետք է օրինակ հանդիսանա Վրաստանի համար արտաքին քաղաքականության ոլորտում:

«Երևան այցելության ժամանակ վարչապետ Իվանիշվիլին հայտարարեց, որ Վրաստանի համար կարող են օրինակ ծառայել Հայաստանի լավ հարաբերությունները և ՆԱՏՕ-ի, և Ռուսաստանի հետ, և մեր երկիրը պետք է բարի նախանձով լցվի Հայաստանի հանդեպ: Դուք գիտեք, որ Հայաստանն ԱՊՀ անդամ է, ինչպես նաև ՀԱՊԿ: Իսկ հիմա դուք համաձա՞յն եք վարչապետի հետ»,-հարցրել է Ցիկլաուրին:

«Վրաստանի վարչապետը Հայաստան այցելության ժամանակ ասելէ , որ Հայաստանը լավ հարաբերություններ ունի տարբեր քաղաքական ուժերի հետը, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի: Ես համաձայն եմ, որ բոլորը պետք է լավ հարաբերություններ ունենան բոլորի հետ, Վրաստանի նախապատվությունները չեն փոխվել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---