23  19.02.13 - Րաֆֆի Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը Ազատության հրապարակում

Րաֆֆի Հովհաննիսյան. Ես թիվ չեմ խփում, ինքն է խփողը. Այս անգամ ժողովուրդն է խփել այդ թիվը

Րաֆֆի Հովհաննիսյան. Ես թիվ չեմ խփում, ինքն է խփողը. Այս անգամ ժողովուրդն է խփել այդ թիվը

PanARMENIAN.Net - «Ես թիվ չեմ խփում, ինքն է խփողը: Այս անգամ ժողովուրդը խփել է այդ թիվը: Անհրաժեշտ է, որ մինչև վաղը ժամը հինգը մենք մաքրվենք»,- այսօր Ազատության հրապարակում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը և Սերժ Սարգսյանին կոչ արեց իշխանությունը փոխանցել հաղթած ժողովրդին:

«Ամեն մեկը պիտի ընդունի իր սխալն, ամեն մեկը պատասխանատվություն կկրի օրենքով: Քսան տարի է՝ երեք նախագահների օրոք քվեն գողացվել է ժողովրդից: Ես թույլ չեմ տալու՝ իմ կյանքի գնով, թույլ չեմ տալու, որ այդ գողությունը լինի»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Անդրադառնալով միջազգային դիորդների նախնական զեկույցների, Րաֆֆի Հովհաննիսյանը նկատեց, որ դիտորդները ինչ ուզում են, կարող են գրել: «Դիտորդները գիտեն իրականությունը, նաև՝ վերջնական եզրակացություն դեռ չեն տվել»,- ասաց նա:

Նախագահի թեկնածուն նկատեց, որ այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԵԱՀԿ ԽՎ-ն խոսեց երկու բանի մասին՝ անմրցունակ ընտրությունների ու թանաքի: «Դա իրենց իրավունքն է, ինչ ուզում են՝ թող գրեն: Մի բան հստակ է՝ ժողովուդը հաղթեց: Թող գնան իրենց Ստրասբուրգը, որտեղ աշխատում են, և գրեն, բայց ժողովուրդը իր պատասխանը տվել է Երևանում, Գյումրիում, հանարպետության մարզերում»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա նաև նշեց, որ դիտորդների որոշելիքը չէ, թե ինչ տեսակի ընտրություն պետք է ունենանք, ոչ էլ իրենց պատասխանելիքը, թե Հայաստանի քաղաքացին ինչ տեսակի պետություն պետք է ունենա: «Դա մեր որոշումն է, ու մենք երեկ որոշեցինք»,- եզրափակեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---