ԿԸՀ-ն ստացել է ընտրությունների արդյունքների վերահաշվարկի 10, անվավեր ճանաչելու` 47 դիմում-բողոք

ԿԸՀ-ն ստացել է ընտրությունների արդյունքների վերահաշվարկի 10, անվավեր ճանաչելու` 47 դիմում-բողոք

PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 19-ի ժամը 18:00-ի դրությամբ ստացած տվյալներով նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ 10 վերահաշվարկի դիմում-բողոք է ստացել, ևս 47 ՝ արդյունքներն անվավեր ճանաչելու: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը և նշեց, որ վերջնական տվյալները հայտնի կլինեն վաղը, քանի որ հնարավոր է մինչ 18:00-ն ԿԸՀ հասած դիմում-բողոքներից բացի այլ տեղամասերում ևս ներկայացված լինեն:

Ավելացնենք, որ դիմումներ և բողոքներ ԿԸՀ ներկայացնելու իրավասու անձինք են համարվում հանձնաժողովի անդամները, վստահված անձինք և թեկնածուները:

Հերմինե Հարությունյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ նրանք արդյունքների վերահաշվարկի կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում-բողոքները կարող էին ԿԸՀ ներկայացնել այսօր մինչև ժամը 18:00-ն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---