Ս.Լեբեդևը Ս.Սարգսյանին հայտնել է, որ արձանագրել են ազատ, թափանցիկ և մրցակցային ընտրություններ

Ս.Լեբեդևը Ս.Սարգսյանին հայտնել է, որ արձանագրել են ազատ, թափանցիկ և մրցակցային ընտրություններ

PanARMENIAN.Net - Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևի գլխավորությամբ:

Պատվիրակության ղեկավարն ընդգծել է, որ ԱՊՀ դիտորդական առաքելությունը Հայաստանում արձանագրել է ազատ, թափանցիկ և մրցակցային ընտրություններ: ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայացուցիչները մաղթել են Հայաստանին հետագա առաջընթաց, բարեկեցություն և ընտրված նախագահի գլխավորությամբ բոլոր ուժերի համատեղ նպատակաուղղված աշխատանք՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Սերգեյ Լեբեդևին և նրա գլխավորած առաքելությանը՝ օբյեկտիվ գնահատականի և առաքելության ակտիվ գործունեության համար, ընդգծելով, որ նման մոտեցմամբ և աշխատանքով նրանք իրենց աջակցությունն են բերել Հայաստանի առաջընթացին:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---