Տ. ԴԱՎԹՅԱՆ. ՆԿԱՏԵԼԻ Է ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՃԻ ԴԻՆԱՄԻԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 19-ին Երեւանում կայացել է «Հայաստանում արտասահմանյան ներդրումներին» նվիրված սեմինար, որն անց է կացրել ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Տիգրան Դավթյանը: Սեմինարի ընթացքում քննարկվել են երեք հիմնական հարցեր. Հայաստանում արտասահմանյան ներդրումների դերը, ազատ ներդրումային դաշտի միտումը եւ ներդրումային դաշտի բարելավումը: Տ.Դավթյանը, մասնավորապես, նշել է Հայաստանի տնտեսությունում արտասահմանյան ներդրումների աճի դինամիկան, բերել է խոշոր ներդրումային ծրագրերի մի քանի օրինակներ: Նա նաեւ նշել է 5 արտասահմանյան կապիտալի ներդրումներ` Միջազգային «Զվարթնոց» օդանավակայանը, լեռնային մետալուրգիայի, հեռահաղորդակցության, սննդի արդյունաբերության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները: Տ.Դավթյանը նշել է նաեւ, որ մինչեւ 2007 թվականը արտասահմանյան ներդրողները, ի տարբերություն հայ ներդրողների, ազատված են հարկեր վճարելուց, սակայն 2007 թվականից սկսած հարկային օրենսդրությունը հավասարապես տարածվելու է ինչպես հայ, այնպես էլ արտասահմանցի ներդրողների վրա: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ հարկադրումը, ավելի հավանական է, չի կանգնեցնի Հայաստանի տնտեսությունում կապիտալ ներդնելու ցանկություն ունեցող արտասահմանյան ներդրողներին: Տ.Դավթյանի խոսքերով` հատկապես ուրախացնում է գիտության բնագավառում արտասահմանյան ներդրումների աճը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---