20 սեպտեմբերի 2005 - 08:08 AMT
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿԻՊՐՈՍԻ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԵՐԸ` ՏԱՐԲԵՐ ՀԱՐՑԵՐ ԵՆ
«Հյուսիսային Կիպրոսի եւ Լեռնային Ղարաբաղի խնդիրները` տարբեր հարցեր են»: Այս մասին հայտարարվել է սեպտեմբերի 19-ին Բաքվում կայացած «Հյուսիսային Կիպրոսի եւ Լեռնային Ղարաբաղի խնդիրները միջազգային իրավական հարթությունում» թեմայով «կլոր սեղանի» ընթացքում: Երիտասարդ թուրք գրողների համաշխարհային կազմակերպության եւ Ադրբեջան-Կիպրոս բարեկամություն ընկերության կողմից օժանդակվող միջոցառմանը խոսվել է թուրքերի եւ ադրբեջանցիների ընդհանուր խնդիրների, Թուրքիայի Հյուսիսային Կիպրոսի Հանրապետության պատմության, «հայերի կողմից ադրբեջանական հողերի գրավման» մասին, միջազգային իրավական սկզբունքների դիրքորոշումներից այդ խնդիրներին մոտեցման մասին: Երիտասարդ թուրք գրողների կազմակերպության ղեկավար Աքպեր Ղոշալին տեղեկացրել է, որ Թուրքիայի Հյուսիսային Կիպրոսի Հանրապետության պատվիրակության Ադրբեջան կայացած այցից հետո` ուշադրությունն այդ հանրապետության նկատմամբ մեծացել է, սակայն միեւնույն ժամանակ, հունական կողմը սկսել է ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա: Ա.Ղոշալուն տեղեկացրել է, «որ շահագրգիռ ուժերի կողմից, հատկապես` Հայաստանի, փորձեր են արվում նմանեցենել Հյուսասյին Կիպրոսի եւ Լեռնային Ղարաբաղի խնդիրները»: Ադրբեջան-Կիպրոս բարեկամություն ընկերության նախագահ Աղիլ Սամեդբեյլը նշել է, որ Կիպրոսում անցկացված հանրաքվեի ժամանակ, թուրքերը, ցուցադրելով խաղաղության նկատմամբ հավատարմությունը, տեղեկացրել են հույների հետ միասնական պետությունում ապրելու պատրաստակամության մասին, սակայն հույները հրաժարվել են: Ա.Սամեդբեյլին հայտարարել է, որ «չի կարելի Լեռնային Ղարաբաղը ներկայացնել որպես երրորդ կողմ, ինչին փորձում են հասնել հայերը»: Իրավաբան Ֆարման Սալմանլին տեղեկացրել է, որ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է: Ադրբեջանը ՄԱԿ-ի անդամ է դարձել ունենալով ԼՂՀ իր կազմում, եւ բոլոր մեծ պետությունների կողմից մեր երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչվել է: Իսկ Կիպրոսի կղզին միջազգային իրավունքի սուբյեկտ չի, եւ Հունաստանի Կիպրոսը ճանաչվել է միայն կղզու մի մասի կողմից: Միջազգային իրավունքի միջազգային սկզբունքի համաձայն` չի կարելի նմանեցենել Ադրբեջանի անբաժանելի մաս Լեռնային Ղարաբաղը եւ Հյուսիսային Կիպրոսը»: