Ուգո Չավեսին Կարակասի հոսպիտալում այցելել է Բոլիվիայի նախագահը

Ուգո Չավեսին Կարակասի հոսպիտալում այցելել է Բոլիվիայի նախագահը

PanARMENIAN.Net - Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսն այցելել է իր վենեսուելացի պաշտոնակից Ուգո Չավեսին Կարակասի ռազմական հոսպիտալում: Այցելությունը շարունակվել է մոտ մեկ ժամ, հայտնել է տեղական «Գլոբովիսիոն» հետուստաընկերությունը: Վենեսուելայի պաշտոնական ԶԼՄ-ները չեն հաստատել այդ տեղեկությունները:

Չավեսի ավագ դուստր Մարիա Գաբրիելան Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Բոլիվիայի նախագահի հետ հանդիպման մասին Կարակաս կարճատև այցելության ժամանակ: «Ես շատ գոհ եմ ընկեր Չավեսի վերադարձից, նրա վերադարձը հայրենիք լավ նորություն է», ասել է Մորալեսը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---