«Կուբանը» 2:0 հաշվով հաղթել է ռումինական «Վասլուին»

«Կուբանը» 2:0 հաշվով հաղթել է ռումինական «Վասլուին»

PanARMENIAN.Net - Կրասնոդարի «Կուբանը» թուրքական Բելեկում ընթացող հավաքում ստուգողական խաղ է անցկացրել Ռումինիայի «Վասլուի» հետ և հաղթել է 2:0 հաշվով: «Կուբանի» կազմում աչքի է ընկել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, որը բացել է հաշիվը գերազանց իրացված տուգանային հարվածով:

Երկրորդ գոլի հեղինակ է դարձել «Կուբանի» ավագ Վլադիսլավ Կուլիկը:

Փետրվարի 23-ին «Կուբանը» կխաղա Դոնեցկի «Մետալուրգի» հետ, որտեղ հանդես են գալիս Գևորգ Ղազարյանն ու Կառլեն Մկրտչյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---