ՎՐԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ՎԵՐՋԻՆ ԿԱՅՑԵԼԻ ԵՐԵՎԱՆ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-ից 30-ը Երեւանում կայանալու է հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը: Նիստում Վրաստանի պատվիրակությունը գլխավորելու է վարչապետ Զուրաբ Նողաիդելին: Նիստում քննարկվելու են Վրաստան էլեկտրաէներգիայի արտահանմանը, Վրաստանի տարածքով հայկական բեռների տարանցիկ փոխադրմանը, հայաբնակ Ջավախքի սոցիալ-տնտեսական զարգացմանն առնչվող հարցեր, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---