Աղվան ու Վլադիմիր Պապիկյանները վարձավճարով հանդես կգան «Սպարտակի» երիտասարդական կազմում

Աղվան ու Վլադիմիր Պապիկյանները վարձավճարով հանդես կգան «Սպարտակի» երիտասարդական կազմում

PanARMENIAN.Net - Եղբայրներ Աղվան ու Վլադիմիր Պապիկյանները, որոնք պատկանում են լեհական «Լոցին», վարձավճարով հանդես կգան Մոսկվայի «Սպարտակի» երիտասարդական կազմում:

Աղվան Պապիկյանը Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ է: Նա այսօր կմեկնի Անթալիա և այնտեղ կմիանա «Սպարտակի» պահեստային կազմին, որը հավաք է անցկացնում Թուրքիայում:

20-ամյա Վլադիմիր Պապիկյանը, որը վնասվածք ունի, Մոսկվայում պետք է բուժզննում անցնի և լուծի բուժման հետ կապված խնդիրները: Պապիկյանների վարձակալումը «Սպարտակի» կողմից կտևի մինչև ընթացիկ տարվա ամառ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---