20 փետրվարի 2013 - 14:05 AMT
2013թ. հունվարին տնտեսական ակտիվության տարեկան ցուցանիշը կազմել է 9,1 տոկոս

2013-ի հունվարին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9,1 տոկոսով 2012-ի նույն շրջանի համեմատ: Միաժամանակ, ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, 2013-ի հունվարին 2012-ի դեկտեմբերի համեմատ այս ցուցանիշը նվազել է 50,6տոկոսով:

Միաժամանակ, 2013-ի հունվարին 2012-ի նույն շրջանի համեմատ Հայաստանում սպառողական գներն աճել են 2,6 տոկոսով, միաժամանակ 2013-ի հունվարին 2012-ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 2.9 տոկոս գնաճ:

Ի տարբերություն ՀՆԱ ցուցանիշի, տնտեսական ակտիվության ցուցանիշը հաշվարկվում է ըստ իրականացված տնտեսական գործունեության տեսակների, այլ ոչ թե ավելացված արժեքի ծավալների հիման վրա, և չի պարունակում մաքուր արտադրական հարկեր և ֆինանսական միջնորդության ծառայություններ: 2013-ին Հայաստանում բյուջեի տնտեսական աճը նախատեսվում է 6.2 տոկոսի մակարդակում, իսկ գնաճը` 4±1,5 տոկոսի: