Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում ավելացել է 4,5 տոկոսով՝ հասնելով 140 հազար դրամի

Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում ավելացել է 4,5 տոկոսով՝ հասնելով 140 հազար դրամի

PanARMENIAN.Net - Հայաստանում 2013-ի հունվարին 2012-ի նույն շրջանի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն ավելացել է 4,5 տոկոսով` կազմելով 140 015 դրամ: Միաժամնակ, 2013-ի հունվարին 2012-ի դեկտեմբերի համեմատ աշխատավարձի մակարդակը նվազել է 21,4 տոկոսով:Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, պետական կազմակերպություններում 2013-ի հունվարին 2012-ի նույն շրջանի համեմատ միջին ամսական աշխատավարձն ավելացել է 3,8 տոկոսով` կազմելով 112 248 դրամ, իսկ 2013-ի հունվարին 2012-ի դեկտեմբերի համեմատ 25,2 տոկոս անկում է գրանցվել:

Ոչ պետական կազմակերպություններում աշխատավարձի աճը 2013-ի հունվարին 2012 նույն շրջանի համեմատ կազմել է 3,9 տոկոս՝ հասնելով 168 829 դրամի: Ընդ որում, 2013թ. հունվարին 2012-ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 19,8 տոկոս անկում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---