Հակառակորդի գնդակից ժամկետային զինծառայող է մահացու վիրավորվել

Հակառակորդի գնդակից ժամկետային զինծառայող է մահացու վիրավորվել

PanARMENIAN.Net - Փետրվարի 19-ին հակամարտ զորքերի շփման գծի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում, հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու վիրավորվել է ժամկետային զինծառայող 1992 թվականին ծնված Գոռ Արթուրի Ղազարյանը: Տեղեկությունը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ԼՂՀ ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:

Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: ԼՂՀ ՊԲ-ն կիսում է ծանր կորուստն ու վիշտը ու իր ցավակցությունը հայտնում զոհվածի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---