2013թ. հունվարին արտահանումը կազմել է 112.4 մլն դոլար՝ աճելով 54,6 տոկոսով

2013թ. հունվարին արտահանումը կազմել է 112.4 մլն դոլար՝ աճելով 54,6 տոկոսով

PanARMENIAN.Net - Ըստ վիճակագրական տվյալների, 2013թ. հունվարին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության տարեկան ցուցանիշը կազմել է 422.5 մլն դոլար (171.7 մլրդ դրամ)՝ 2012թ. նույն շրջանի համեմատ աճելով 21,7 տոկոսով: Ընդ որում, ամսական կտրվածքով այս ցուցանիշը նվազել է 25,1 տոկոսով:

Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, 2013թ հունվարին 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալը կազմել է 112.4 մլն դոլար (45.7 մլրդ դրամ)` աճելով 54,6: Ընդ որում, ամսվա կտրվածքով այն նվազել է 17,3 տոկոսով:

Ներկրման ծավալը 2013թ. հունվարին 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 13 տոկոսով`կազմելով 310.4 մլն դոլար (126մլրդ դրամ), իսկ ամսական կտրվածքով անկումը կազմել է 27,6տոկոս:

2013թ. հունվարին արտաքին առևտրի բացասական սալդոն 2012-ի նույն շրջանի համեմատ կազմել է 197.8 մլն դոլար

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---