ԵՄ-ն համաձայն է ՀՀ նախագահի ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդների եզրակացությունների հետ

ԵՄ-ն համաձայն է ՀՀ նախագահի ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդների եզրակացությունների հետ

PanARMENIAN.Net - Եվրամիությունը կիսում է ՀՀ նախագահի ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդների նախնական եզրակացությունները: Այդ մասին ասվում է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի ու եվրոպական հարևանության քաղաքականության ու ընդլայնման գծով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեի համատեղ հայտարարության մեջ:

«Մենք ի գիտություն ենք ընդունել նախագահական ընտրությունների նախնական արդյունքները և ողջունում ենք դիտորդների միջազգային առաքելության հայտարարությունը նախնական եզրակացությունների մասին»,-ասվում է հայտարարության մեջ: ԵՄ-ն նշում է ՀՀ իշխանությունների արձանագրած առաջընթացը նախագահական ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու հարցում, մասնավորապես ընտրական գործընթացի կատարելագործման, թեկնածուների համար ազատ ընտրարշավ ապահովելու և ընտրացուցակների բարելավման ուղղությամբ:

Միևնույն ժամանակ ԵՄ-ն ակնկալում է, որ որոշ չլուծված խնդիրներ, այդ թվում վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերը և պետծառայողների անաչառության հարցը, ընտրարշավի ֆինանսավորման ոչ այնքան պարզ մեկնաբանությունը, ինչպես նաև ընտրողների հանդեպ ճնշման դեպքերը ապագայում կբացառվեն:

«Մենք նաև կոչ ենք անում ՀՀ իշխանություններին շտկումներ կատարել ԸՕ-ում ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ խորհուրդների համաձայն, որ տրվել են 2012թ. մայիսի խորհրդարանական ընտրություններից հետո:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---