Facebook-ում ինտերակտիվության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Ր. Հովհաննիսյանի էջում

Facebook-ում  ինտերակտիվության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է  Ր. Հովհաննիսյանի էջում

PanARMENIAN.Net - Քարոզարշավի ընթացքում ամենաակտիվ կիրառվող գործիքներից մեկը Facebook սոցիալական ցանցն էր, որն ընտրությունների ամբողջ ընթացքում մնաց փորձագետների ուշադրության կենտրոնում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռեգիոն հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը ամփոփեց հունվարի 21-ից փետրվարի 18-ն ընկած ժամանկահատվածում նախագահի թեկնածուների պաշտոնական էջերի ակտիվությունը քարոզարշավի ժամանակ: Ուսումնասիրության ընթացքում ոչ միայն հետազոտվել են նախագահի թեկնածուների պաշտոնական էջերն ու խմբերը, այլ Facebook-ում բարձր վարկանիշ ունեցող 5 ինտերնետային լրատվամիջոցներ և տարբեր քաղաքական ուժերին համակարգող օգտատերերի էջեր:

«Facebook-ում պաշտոնական էջեր ունեն ութ թեկնածուներից յոթը: Ամենաշատ հետևողներ ուներ Րաֆֆի Հովհաննիսյանի էջը: Մինչև քարոզարշավը նրա էջի հավանումները 8 հազար էին կազմում, իսկ փետրվարի 16-ի դրությամբ հավանումների քանակը 15 հազարի էր հասնում: Facebook-ում էջ չուներ միայն Սերժ Սարգսյանը, փոխարենը նա քարոզարշավի ժամանակ բացել էր պաշտոնական կայք, որը նաև հետադարձ կապի հնարավորություն էր ընձեռում ընտրողներին, իսկ Facebook-ում Ս. Սարգսյանին առնչվող նյութերին ակտիվորեն արձագանքում էին կուսակցության անդամները և համակիրները»,- հավելեց փորձագետը:

Ինտերակտիվության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Ր. Հովհաննիսյանի էջում` 90 %, ապա Վարդան Սեդրակյանի էջում`57 %, Պարույր Հայրիկյանի էջում`52 %, Անդրիաս Ղուկասյանի` 41%, Հրանտ Բագրատյանի և Արամ Հարությունյանի էջերում` 23 %: Ինտերակտիվության ամենացածր մակարդակը գրանցվել է Արման Մելիքյանի էջում` 10 %: Թեկնածուները Facebook-ում իրենց էջերի օգնությամբ իրկանացրել են նաև սև PR: Լաուրա Բաղդասարյանի փաստմամբ ընդդեմ մնացած թեկնածուների ամենաշատը սև PR է իրականացրել Արամ Հարությունյանը: Համեմատաբար քիչ սև PR է իրականացրել Ր. Հովհհանիսյանը, ով երկու անգամ բացասական է արտահայտվել ՀՀԿ-ի որպես կուսակցության և Սերժ Սարգսյանի որպես նրա առաջնորդի հասցեին: Սև PR-ը ակտիվ օգտագործողներից է եղել նաև Հրանտ Բագրատյանը` փնովելով հիմնականում ՀՀԿ-ին և Սերժ Սարգսյանին, երկու անգամ էլ Ր. Հովհաննիսյանին: Ի դեպ Հրանտ Բագրատյանի էջը միակն է, որտեղ սև PR են իրականացրել նաև այլ օգտատեր, քանի որ էջը բաց էր բոլորի համար:

Ինչ վերաբերում է քննրակվող թեմաներին, ապա թեկնածուներն իրենց էջերում ընդհանուր առմամբ քննարկել է 82 խնդիր: Համեմատաբար շատ են անդրադարձները ներքին խնդիրներին և սոցիալական թեմաներին, փոխարենը քիչ են քննարկվել արտաքին խնդիրները: Լրատվամիջոցներից Facebook-ում ամենակատիվը եղել են Lragir.am, Zham.am, Tert.am, News.am և 1in.am լրատվական կայքերը: Ընտրական թեմաներով նյութերի քանակն այս կայքերում կազմել է 65-97 %, ամենաշատ ցուցանիշները գրանցել է 1in.am-ը` 97% :

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---