Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ չեն հանդիպել

Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ չեն հանդիպել

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այս պահի դրությամբ դեռ չեն հանդիպել: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, հավելելով, որ հանդիպման մասին Հովհաննիսյանը դեռ կխոսի քիչ անց՝ ժամը 17.00-ին կայանալիք հանրահավաքին:

Ավելի վաղ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը հայտարարել էր, որՍերժ Սարգսյանը պատրաստ է ընդունելու Հովհաննիսյանին: Հիշեցնենք, որերեկ Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկել էր նախագահին հանդիպել ու քննարկել իշխանությունը ժողովրդին հանձնելու հարցը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---