Սերժ Սարգսյանը խոսնակի միջոցով դիմել է Րաֆֆի Հովհաննիսյանին

Սերժ Սարգսյանը խոսնակի միջոցով դիմել է Րաֆֆի Հովհաննիսյանին

PanARMENIAN.Net - Ազատության հրապարակում շարունակվում է Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը: «Ժառանգութան» առաջնորդը հանրահավաքի մասնակիցներին հարցրեց՝ պատրաստ են նրանք երկարատև պայքարի և պատրաստ են գնալ մինչև հաղթանակ: Ներկաները այս հարցին ի պատասխան վանկարկեցին .«Այո»:

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ այսօր պատմական օր է, տոն է որ դեռ պիտի վաստակենք միասին. «Բոլորը իջեցնում են կուսակցական դրոշները, մնում է մի դրոշ, մի ազգ և մի ժողովրդի հաղթանակ: Այս հաղթանակը բարոյական չի լինելու, այն իրական է դառնալու»,-հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը և տեղեկացրեց, որ իրեն են միացել Նիկոլ Փաշինյանը, Կարապետ Ռուբինյանը .«Ով հայ է՝ կմիանա մեզ, պայքար մինչև հաղթանակ, ոչ մի նահանջ»,-նշեց նա և տեղեկացրեց, որ Սերժ Սարգսյանն իր մամուլի խոսնակի միջոցով «մեսիջ» է ուղարկել, որին ինքը կպատասխանի ժամը 18:00-ին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---