Սերժ Սարգսյանին շնորհավորել են Հու Ձինթաոն, Բիձինա Իվանիշվիլին, Նուրսուլթան Նազարբաևը, Ալեքսանդր Լուկաշենկոն![]() 20 փետրվարի 2013 - 18:07 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերընտրվելու առիթով շարունակում են շնորհավորանքներ ստացվել օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատ քաղաքացիներից, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը Սերժ Սարգսյանին ուղղված Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ձինթաոյի շնորհավորական ուղերձում ասված է. «Ձերդ Գերազանցություն, Անկեղծ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ: Մենք շատ ուրախ ենք, որ վերջին տարիներին Ձեր ղեկավարությամբ Հայաստանում պահպանվում է քաղաքական և հասարակական կայունությունը, տնտեսությունն անընդհատ զարգանում է, ժողովրդի կենսամակարդակը օրեցօր բարձրանում է, արտաքին կապերն անշեղորեն ընդլայնվում են, մեծ հաջողությունների եք հասել երկրի զարգացման գործում: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ անցած 21 տարիների ընթացքում, հայ-չինական հարաբերությունները շատ լավ և կայուն զարգանում են: Կողմերի միջև անշեղորեն ամրապնդվում է քաղաքական փոխվստահությունը, ընդլայնվում է փոխշահավետ համագործակցությունը, պահպանվում են սերտ կապերը և փոխգործակցությունը միջազգային և տարածաշրջանային հարցերում: Չինաստանը և Հայաստանը լավ բարեկամ և գործընկեր պետություններ են: Չինական կողմը հարգում է հայ ժողովրդի ընտրած զարգացման ճանապարհը՝ համապատասխան իր երկրի առանձնահատկություններին, կարևոր նշանակություն է տալիս երկկողմ հարաբերություններին, պատրաստ է հայկական կողմի հետ բարեկամական հարաբերությունները և համագործակցությունը բարձրացնել նոր մակարդակի: Ցանկանում եմ Ձեր երկրին բարգավաճում և հզորություն, իսկ ժողովրդին՝ երջանկություն: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք»: Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել նաև Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ Հանրապետության նախագահին մաղթելով հաջողություններ գործունեության մեջ: «Հավատում եմ, որ Վրաստանի և Հայաստանի բարեկամական և գործընկերային հարաբերությունները, համագործակցության և վստահության բարձր մակարդակը էլ ավելի կխորանա հանուն մեր երկրների և ժողովուրդների առաջընթացի ու բարեկեցության»,-ասված է Վրաստանի նախագահի ուղերձում: Նախագահ Սերժ Սարգսյանին վրաց ժողովրդի, Վրաստանի կառավարության և անձամբ իր անունից շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: «Ցանկանում եմ, որ ձեր հաջողակ գործունեությունն ավելի բեղմնավոր լինի Հայաստանի հզոր և ժողովրդավարական պետության կառուցման գործում: Համոզված եմ, որ մեր երկու սուվերեն պետությունների միջև փոխադարձ հարգանքի, հավասարության և բարեկամության սկզբունքների վրա հիմնված սերտ համագործակցությունը և փոխաջակցությունը ապագայում ևս կշարունակվեն` ի բարօրություն հայ և վրաց ժողովուրդների»,-ասել է Վրաստանի վարչապետը: ՀՀ նախագահին վերընտրվելու առիթով շնորհավորել և բարեմաղթանքներ են հղել նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Վերընտրվելու կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանի անունով շարունակվում են շնորհավորանքներ ստացվել: ![]() ![]() Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |