46  20.02.13 - ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը Ազատության հրապարակում

Հանրահավաքի մասնակիցները հրապարակում կմնան մինչև վաղը

Հանրահավաքի մասնակիցները հրապարակում կմնան մինչև վաղը

PanARMENIAN.Net - Ազատության հրապարակում շարունակվում է Րաֆֆի Հովհաննիսյանի և նրա համակիրների հանրահավաքը: Րաֆֆի Հովհաննիսյանը ներկաներին ասաց, որ Սերժ Սարգսյանին պետք է սպասեն հրապարակում. «Վաղը այս հրապարակում պետք է սպասենք մինչև ժամը 2-ը և իշխանության փոխանցումը ժողովրդին անենք հենց այստեղ ձեր աչքի առաջ, մենք պետք է մնանք այստեղ մինչև Հայաստանի հաղաթանկը»,-ասաց նա: Ելույթ ունեցավ նաև ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը. «Ես արդեն շնորհավորել եմ Րաֆֆիին և ուզում եմ ասել, որ այս ամենը նաև ձեր հավատի շնորհիվ էր, սիրելի հայրենակիցներ, այդ դուք էինք, որ ավելի շատ հավատ էինք պահպանել ձեր մեջ, քան մենք: Ես հիմա մի բան եմ մտածում՝ «Աստված, տեսնես այս անգամ կհաջողենք, թե չէ»: Դա կախված է մեր վճռականությունից: Միայնակ Րաֆֆին ոչինչ չի կարող անել, եթե մենք չլինենք վճռական: Հույսներդ չկորցնեք, սա շարունական պայքար է», -ասաց նա:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---