Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականն Աշխարհի գավաթում զբաղեցրել է 4-րդ տեղը

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականն Աշխարհի գավաթում զբաղեցրել է 4-րդ տեղը

PanARMENIAN.Net - Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը Թեհրանում Աշխարհի գավաթի խաղարկությունում զբաղեցրել է 4-րդ տեղը: Բրոնզե մեդալների համար պայքարում հայ ըմբիշները զիջել են Թուրքիայի հավաքականին:

Հայ մարզիկներից հաղթանակ կարողացել է տանել միայն Ալեքսան Միքայելյանը (60կգ):

Մյուս ըմբիշները՝ Հարություն Հովհաննիսյանը (55կգ), Տիգրան Թորոսյանը (66կգ), Վարշամ Բորանյանը (74կգ), Հրաչ Հովհաննիսյանը (84կգ), Սարգիս Տոնոյանը (96կգ) և Վաչիկ Եղիազարյանը (120կգ) զիջել են մրցակիցներին:

Հանդիպումն ավարտվել է 6:1 հաշվով հօգուտ թուրք ըմբիշների:

Աշխարհի գավաթի եզրափակչում Ռուսաստանի հավաքականը կհանդիպի Իրանի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---