Ր. Հովհաննիսյան. Ով ժամանակից շուտ խմեց և շնորհավորեց բռնազավթողին, նա պատասխան կտա ժողովրդի առաջ

Ր. Հովհաննիսյան. Ով ժամանակից շուտ խմեց և շնորհավորեց բռնազավթողին, նա պատասխան կտա ժողովրդի առաջ

PanARMENIAN.Net - Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ նաև Սերժ Սարգսյանին շնորհավորողներին: Նա նշեց, որ ինքը հայ առաքելական եկեղեցու հետևորդ է և հայտարարեց. «Բայց ու՞մ է պետք, որ զույգ կաթողիկոսները շնորհավորում են բռնազավթողին»:

Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորանքին, ասաց, որ ինքը Ամերիկայում է ծնվել, որովհետև ցեղասպանվածի հետևորդ է և մեղավոր չի, որ ծնվել է այնտեղ:

Հայաստանը լավ հարաբերություններ է ունենանլու և Ռուսաստանի և Ամերիկայի և մյուս պետությունների հետ, բայց նախ նրանք պետք է հարգեն մեզ և մենք պետք է հարգենք մեզ. «Ով ժամանակից շուտ խմեց և շնորհավորեց բռնազավթողին, նա պատասխան կտա հայ ժողովրդի առաջ»:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---