Ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից սահմանամերձ Այգեպարում խաղաղ բնակիչ է վիրավորվել20 փետրվարի 2013 - 19:07 AMT PanARMENIAN.Net - Հակառակորդի դիպուկահարի կրակոցից սահմանամերձ Այգեպար գյուղում խաղաղ բնակիչ է վիրավորվել: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը: «Վիրավորվողը 1968 թվականին ծնված Դավիթ Հայկազի Գաբրիելյանն է: Նա խաղողի այգում աշխատում էր, երբ կրակեցին: Առավոտյան 11:00-ի կողմերն էր: 3 կրակոց է եղել»,- ասաց Անդրանիկ Այդինյանը: Գյուղապետի խոսքով` գնդակը դաստակի շրջանում է դիպել, կյանքին վտանգ չի սպառնում: Վիրավորը հոսպիտալում է: Գյուղապետը նաև նշեց, որ գյուղի ուղղությամբ վերջին 3 օրերին հակառակորդի դիպուկահարները 2 ժամը մեկ պարբերությամբ կրակում են: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |