«Գոմեշի մսի գործով» նոր ձերբակալվածներ կան

«Գոմեշի մսի գործով» նոր ձերբակալվածներ կան

PanARMENIAN.Net - ՀՀ ԶՈՒ պարենային պահեստում կատարված ստուգումների արդյունքում գոմեշի մսի հայտնաբերման փաստով հարուցված քրեական գործով նոր ձերբակալվածներ կան: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը: Նրա փոխանցմամբ, ձերբակալվել են N զորամասի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղեկալը և նույն զորամասի պարենային պահեստարանի պետը:

Բանակի պարենային պահեստում ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների պատճառով աշխատանքից արդեն ազատվել է ՊՆ Զինված ուժերի շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը: Այնուհետև աշխատանքից ազատվել է նաև Պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի տնտեսագիտական վերլուծության և գնումների փաստաթղթերի ձևակերպման վարչության պետ Վարդան Թունյանը:

Այս գործով սեպտեմբերին մեղադրանք էր առաջադրվել և այժմ կալանավորված է Կապանի մսի կոմբինատի տնօրեն Ալբերտ Օհանջանյանը: Ըստ պաշտոնական տեղեկատվության, հենց Կապանի մսի կոմբինատն է բանակ մսի մատակարարը: Օհանջանյանի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով` «խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով»: Օհանջանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---