Հ.Սահակյանը վստահ է՝ Ր.Հովհաննիսյանը հիմք կդնի նոր ընտրական մշակույթին

Հ.Սահակյանը վստահ է՝ Ր.Հովհաննիսյանը հիմք կդնի նոր ընտրական մշակույթին

PanARMENIAN.Net - Այսօր հանրահավաք հրավիրած «Ժառանգություն» կուսակցությունն ու դրա առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այդ հանրահավաքն ու դրան հաջորդող գործողությունները կանցկացնեն միայն օրենքին համահունչ: Նման վստահություն PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

«Միևնույն ժամանակ հասկանում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, ունենալով Ազգային ժողովում «Ժառանգության» 6 տոկոս ձայն, այն խնդիրները, պառակտումը, որը տեղի ունեցավ իրենց խմբակցությունում, այն տհաճ իրավիճակը, որը տիրում էր, և այսօրվա 37 տոկոս քվեն, որը ստացել են (մոտ 530 հազարից ավելի ձայները) միգուցե նաև Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ գլխապտույտ է առաջացրել, և զգոնությունը, սթափությունը մի փոքր կորցրել է որպես այդպիսին ու իրավիճակն այդքան էլ ճիշտ չի դասավորում», - իր կարծիքը հայտնեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Սահակյանը, ուսումնասիրելով Հովհաննիսյանի տեսակը, կերպարը, վստահություն հայտնեց, որ «Ժառանգության» առաջնորդը կունենա քաղաքական այն բարձր կամքն ու կշնորհավորի գործող նախագահ Սերժ Սարգսյանին հաղթանակի առթիվ, դրանով իսկ «հիմք դնելով նոր ընտրական մշակույթին»:

«Այն է, որ մինչ օրս տեղի չի ունեցել, այն է՝ պարտվող կողմը արժանապատվորեն ընդունում է պարտությունը, շնորհավորում է, ինչը երկիր, իհարկե, տանելու է զարգացման, հզորացման և առաջընթացի: Հուսանք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այդ քաղաքական կամքը կգտնի իր մեջ», - եզրափակեց Հովհաննես Սահակյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---