20 փետրվարի 2013 - 22:25 AMT
Րաֆֆի Հովհաննիսյանն այժմ հանդիպման է. թե ում հետ՝ հայտնի չէ

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյաննայս պահին Ազատության հրապարակում չէ: Այս մասին հայտնում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը: Ինչպես նրան ասել է «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, Հովհաննիսյանն այժմ հանդիպման է:

Հարցին, թե հնարավոր է արդյոք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այս պահին հանդիպման է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, Խուրշուդյանն ասաց, որ տեղյակ չէ, հավելելով, որ «Ժառանգության» առաջնորդը հանդիպումից հետո կրկին կվերադառնա հրապարակ ու գիշերը կանցկացնի այստեղ:

Այս պահին հրապարակում մոտ 60-70 հոգի մարդ կա: