21 փետրվարի 2013 - 12:05 AMT
ԱՄՆ Մեն նահանգից ընտրված սենատորը հանդիպել է Բաքվից փախստականի հետ

Մեն նահանգից նորընտիր սենատոր Անգուս Քինգը հանդիպել է Բաքվից փախստական Աննա Աստվածատրյանի հետ, որն այժմ բնակվում է ԱՄՆ-ում: Սենատորը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է ավելացնի օժանդակությունը Լեռնային Ղարաբաղին՝ նպաստելով նրա տնտեսական ու քաղաքական զարգացմանը: Հանդիպումն անցել է Օգաստում, հայտնում է Ամերիկայի Արևելյան ափի Հայ Դատի հանձնախումբը (ANCA-ER):

Աննա Աստվածատրյանն իրավաբան է և «Դեպի անհայտը. բնռագաղթի պատմություն» գրքի հեղինակը, որտեղ պատմում է Բաքվի ջարդերի սարսափների մասն, վերապրելու ջանքերի մասին: Նա արտագաղթել է ԱՄՆ 1992թ. և նույն տարում էլ քաղաքացիություն է ստացել:

Անցյալ տարվա դեկտեմբերին Աննա Աստվածատրյանը հանդես եկավ Կոնգրեսում կազմակերպված միջոցառմանը, որտեղ պատմեց Ադրբեջանում հայկական ջարդերի մասին, որոնք սկսվել էին դեռ 1988-ին: Այն ժամանակ նա հայտարարեց, որ Արցախի հայերը չեն կարող անցնել Բաքվի իրավասության տակ, քանի որ այդ դեպքում նրանց լիակատար ոչնչացում է սպառնում: «Մենք բարձր ենք գնահատում Աննա Աստավածատրյանի աշխատանքը, որը նա մեր գրասենյակում կատարում է ԱՄՆ հայ համայքնի համար կարևորություն ներկայացոնղ խնդիրների ուղղությամբ»,-ասել է ANCA-ER գործադիր տնօրեն Միշել Հակոբյանը՝ հավելելով, որ նման հանդիպումներն ի սատարումն Արցախի մշտապես կանցկացվեն ԱՄՆ կոնգրեսականների հետ:

Սենատոր Քինգն առաջին անգամ ընտրվել է 2012թ. նոյեմբերին: Այժմ նա Զինված ուժերի, բյուջեի , ինչպես նաև հետախուզության գծով հանձնաժողովի անդամ է: