21 փետրվարի 2013 - 11:45 AMT
ՄԱԳԱՏԷ. Իրանը սկսել է ուրանի հարստացման արդիական ցենտրիֆուգերի մոնտաժը Նաթանզեում

Իրանը սկսել է ուրանի հարստացման արդիական ցենտրիֆուգերի մոնտաժը Նաթանզեում: ԱՊ գործակալությանը դա հաստատել են երեք դիվանագետներ ՄԱԳԱՏԷ-ի Վիեննայի կենտրոնակայանում:

Նրանց վկայությամբ, այդ սարքավորումների տեղադրումը մեծ թափով է ընթանում: ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները, որոնք այցելել են Նաթանզե մի քանի օր առաջ, տեսել են, որ այնտեղ տեղադրված է արդեն 100 կամ դրան մոտ քանակությամբ ցենտրիֆուգ, որոնք թույլ են տալիս գրեթե 3-5 անգամ արագացնել ուրանի հարստացման գործընթացը: