21 փետրվարի 2013 - 11:39 AMT
Սիրիայի գրոհայինները 48-ժամյա վերջնագիր են ներկայացրել «Հեզբոլլահին»

«Սիրիայի ազատ բանակ» ապստամբների զինյալ կազմավորումը 48-ժամյա վերջնագիր են ներկայացրել «Հեզբոլլահին»՝ դադարեցնելու համար ներխուժումը Սիրիա: Հակառակ դեպքում կազմավորման գրոհայինները խոստանում են հարձակվել «Հեզբոլլահի» դիրքերի վրա հարավային Լիբանանում, հայտնում է Al-Arabiya հեռուստաալիքը:

«Հեղբոլլահ» շարժումը սերտ կապեր ունի Իրանի հետ և Սիրիայի նախագահ Ասադի դաշնակիցն է:

2012թ. լիբանանյան շարժման ղեկավար շեյխ Նասրալլան խոստովանել է, որ «Հեղբոլլահի» գրոհայինները մասնակցել են ընդդիմադիր սիրիական կազմավորումների դեմ պայքարին: