ՀՀԿ-ն հրաժարվում է Ազատության հրապարակում վաղօրոք նախատեսված իր միջոցառումից

ՀՀԿ-ն հրաժարվում է Ազատության հրապարակում վաղօրոք նախատեսված իր միջոցառումից

PanARMENIAN.Net - ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հանդես է եկել հայտարարությամբ Ազատության հրապարակում վաղօրոք նախատեսված ՀՀԿ միջոցառման վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Լինելով պատասխանատու քաղաքական ուժ՝ մենք երբեք չենք գնացել և բնականաբար չենք էլ գնա քայլերի, որոնք կարող են ավելորդ լարվածություն ստեղծել մեր երկրում: Ցանկություն չունենալով ակամա մասնակիցը դառնալու հակասահմանադրական կոչերով լի արկածախնդրություններին՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հրաժարվում է Ազատության հրապարակում վաղօրոք նախատեսված իր միջոցառումից: Վստահ ենք, որ շատ շուտով մեր ժողովրդի համար խորհրդանշական այդ վայրում բոլորս միասին կտոնենք ազատության և ժողովրդավարության այն հաղթանակը, որը մենք գրանցեցինք մեր երկրում 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---