21 փետրվարի 2013 - 13:56 AMT
Մոսկվայում հարգել են ԼՂՀ ազատության ու անկախության համար զոհվածների հիշատակը

Փետրվարի 21-ին Մոսկվայում Հայկական մայր տաճարի տարածքում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված ղարաբաղյան շարժման 25-ամյակին: Միջոցառման շրջանակներում ծաղկեպսակներ են դրվել Խաչքարի մոտ ԼՂՀ ազատության ու անկախության համար զոհվածների հիշատակին: Միջոցառմանը մասնակցել են եկեղեցու, ՌԴ-ում ՀՀ դեսպանության, ԼՂՀ, ՌՀՄ ներկայացուցիչներ, ինչպես նաև ռուս հանրության և երիտասարդական միավորումների ներկայացուցիչներ: