21 փետրվարի 2013 - 13:39 AMT
Բակո Սահակյանն ընդունել է ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրենին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 21-ին ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արփի Վարդանյանին:

Հանդիպմանը քննարկվել են միության կողմից Արցախում իրականացվող տարբեր ծրագրերի հետ կապված հարցեր:

Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Հայ բարեգործական ընդհանուր միության դերը հայրենիքի շենացման ու զարգացման, Սփյուռքի հետ կապերի ընդլայնման, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրներում համահայկական կարևորագույն հիմնախնդիրների արդարացի ներկայացման գործում, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: